211652_close_icon
views-count1615 դիտում article-date 02:36 27-08-2015

Աստղագետները ստացել են թիթեռնիկի նմանվող միգամածության նոր լուսանկարը

Աստղագետները «Հաբբլ» աստղադիտակի միջոցով ստացել են М 2-9 միգամածության նոր լուսանկարը: Տիեզերական այդ օբյեկտը հայտնի է «թիթեռնիկ» անունով: Միգամածությունը գտնվում է Երկիր մոլորակից ավելի քան 2 հազար լուսային տարվա հեռավորթյան վրա եւ հայտնագործվել է 1947 թվականին՝ աստղագետ Ռուռոլֆ Մինկովսկու կողմից: Միգամածության կենտրոնում գտնվում են երկու՝ հսկա «ծեր» աստղ եւ սպիտակ «թզուկ» աստղ, որոնց շարժման ժամանակ առաջացող գազային զանգվածն էլ թիթեռնիկի թեւերի տեսք է ընդունում:

Նմանատիպ նյութեր