73830 դիտում
22:10 13-01-2016
Երևանում բախվել են «գիշերային թիթեռնիկի» Mitsubishi-ն և քրեականի օպերի Нива-ն. գործը քննում է ավագ քննիչ «Ալեն Դելոնը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:30-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Ռուբիկ Բեգոյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 71 MF 100 համարանիշի և 40-ամյա Նաիրա Թովմասյանի վարած Mitsubishi մակնիշի 34 NV 824 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Нива-ի վարորդը աշխատում է ոստկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` որպես ավագ օպերլիազոր, իսկ Ն. Թովմասյանը ավելի շատ հայտնի է «գիշերային թիթեռնիկ» մականվամբ, իսկ գործը քննող ավագ քննիչ Գ. Թադևոսյանին ավելի շատ ընկերներն անվանում են «Ալեն Դելոն»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+