Cassini տիեզերակայանի միջոցով ստացվել են Սատուրն մոլորակի 4-րդ արբանյակի վերջին հաջողված լուսանկարները: NASA ամերիկյան տիեզերական գործակալության տեղեկացմամբ՝ Cassini-ն թռչել է Դիոնայի մակերեւույթից 474 կմ բարձրության վրա՝ արբանյակի ձգողականության դաշտը ուսումնասիրելու նպատակով:
Լուսանկարները կուսումնասիրեն NASA-ի մասնագետները՝ պարզելու համար արբանյակի ներքին կառուցվածքային ինչ-ինչ առանձնահատկություններ:
Երկիր մոլորակից դուրս կյանքի փնտրտուքը կիրականացվի նաեւ 2017 թվականին, երբ վերոնշյալ տիեզերական սարքը կլուսանկարի նաեւ Սատուրնի մյուս արբանյակները: