NASA-ն հրապարակել է Սատուրնի արբանյակի հսկա խառնարանների լուսանկարը
Cassini տիեզերակայանի օգնությամբ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը ստացել է Սատուրնի Տեֆֆի արբանյակի երկու հսկա խառնարանների լուսանկարը:
Այն արվել է արբանյակից 120 հազար կմ հեռավորության վրա: Աստղագետները խառնարաններն անվանում են ՙՍատուրնին նայող աչքեր՚: Դրանք տեսանելի են միայն արեւի ժառագայթների առկայության դեպքում:
Հավելենք, որ Տաֆֆի արբանյակը հայտնագործվել է 1684 թվականին: Այն ամբողջությամբ բաղկացած է սառույցից, իսկ մակերեւույթին բազմաթիվ խառնարաններ կան: Դրանցից ամենամեծի տրամագիծը 450 կմ է: