211652_close_icon

NASA-ն հրապարակել է Սատուրնի օղակներից մեկի լուսանկարը

views-count1486 դիտում article-date 18:14 02-05-2015
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Սատուրն մոլորակի D օղակի լուսանկարը, որն արվել է «Կասսինի» միջմոլորակային կայանի միջոցով: Վերջինս օղակը լուսանկարել է այն ժամանակ, երբ Սատուրն մոլորակից գտնվել է 599 հազար կմ հեռավորության վրա: D օղակը մոլորակից գտնվում է 71 հազար կմ հեռավորության վրա եւ ունի 7,5 հազար կմ տրամագիծ: Սատուրնի օղակները բաղկացած են սառցաշերտերից եւ սիլիկատի փոշուց: Նրանց հաստությունը 10 մետրից մինչեւ 1 կմ է:

Նմանատիպ նյութեր