Թեթևատլետիկայի աշխարհի չեմպիոնը տաքսու վարորդին ոսկե մեդալով է վճարել
Ուշաագրավ միջադեպ է տեղի ունեցել լեհ թեթևատլետ Պավել Ֆրայդեկի հետ՝ Չինաստանում ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում:
Առաջնությունում ոսկե մեդալ նվաճած մրճանետորդ Ֆրայդեկը որոշել է հաղթանակը նշել Պեկինի ռեստորաններից մեկում, որտեղից խմած տաքսիով վերադարձել է հյուրանոց: Սակայն տեղ հասնելով, մարզիկը պարզել է, որ վճարելու համար գումարը չի հերիքում և նա վարորդին իր ոսկե մեդալն է տվել:
Առավոտյան Ֆայդեկը՝ պարզելով, որ ոսկե մեդալը չկա, դիմել է ոստիկանություն, որն էլ հայտնաբերել է տաքսիստին: Վերջինս «ծանր» բանակցություններից հետո համաձայնվել է մեդալը վերադարձնել թեթևատլետին:
Ֆեյսբուքի իր էջում Ֆայդեկը շնորհակալություն է հայտնել գնված մեդալի համար և նշել, որ մեդալի կորստի շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ, այլ պարզապես կորցրել էր այն:
Պավել Ֆայդեկը աշխարհի կրկնակի չեմպիոն է: Այս շաբաթ Պեկինի առաջնությունում նա հաղթեց 80,88 մետր ցուցանիշով: