Թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոնը տաքսիստին ուղեվարձի փոխարեն տվել է ոսկե մեդալը
Պեկինում այս օրերին ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ Պավել Ֆայդեկը ոսկե մեդալ է նվաճել և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Լեհ մարզիկն իր հաղթանակը նշել է Չինաստանի ռեստորաններից մեկում և երբ հյուրանոց է վերադարձել հարբած վիճակում, տաքսու վարորդին առաջարկել է ոսկե մեդալը` ուղեվարձի փոխարեն:
Առավոտյան չեմպիոնը հայտնաբերել է կորուստը և ահազանգել ոստիկանություն:
Ոստիկանության աշխատակիցները գտել են տաքսիստին, ով էլ համաձայնել է վերադարձնել չեմպիոնին մեդալը: