4743 դիտում
16:41 31-01-2015
23-ամյա ուղևորն օգտվել է տաքսու ծառայությունից, սակայն և՛ չի վճարել վարորդին, և՛ հայհոյել է ու ոչ միայն
23-ամյա Արթուր Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տաքսի ավտոմեքենայից օգտվելու եւ իր կողմից գումարը չվճարելու պատճառով վիճաբանել է նշված ավտոմեքենայի վարորդ Գ.Հակոբյանի, Ս. Սարգսյանի հետ, շուրջ 30 րոպե հայհոյանքներ տվել վերջիններիս եւ տվյալ տարածքում գտնվող հանրակացարանի բնակչուհի Ալվարդ Հայրապետյանի հասցեին, ոտքով հարվածել վերջինիս, պատճառել թեթեւ մարմնական վնասվածք, կոտրել հանրակացարանի պատուհանի ապակիները:
Նույն օրն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին, ոտքով հարվածելով բացել պետի տեղակալի աշխատասենյակի դուռը, պատճառել 5000 ՀՀ դրամի գույքային վնաս, խանգարել ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4953 դիտում
17:12 14-06-2017
Եթե ուղևորն իրավունք ունենա չվճարել ծխող վարորդին, ապա կարելի է կանխել այդ երևույթը. Վիլեն Խաչատրյան
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է