ԱՄՆ-ում 14-ամյա դպրոցականը պատանդ է վերցրել ուսուցիչների և աշակերտների
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆիլիպպի քաղաքի դրոցներից մեկում:
Ինչպես հաղորդել է BBc-ն, դպրոցի աշակերտներից 14-ամյա մի տղա, ով զինված է եղել հրազենով, պատանդ է վերցրել աշակերտների և ուսուցիչների:
Բանակցություններից հետո դեռահասը ազատ է արձակել պատանդներին, ցած դրել զենքը և հանձնվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվելու է փորձաքննության:
Միջադեպից տուժածներ չկան: