ԱՄՆ-ում հանցագործը 11 երեխայի պատանդ է վերցրել. տեսանյութ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից ոչ հեռու գտնվող Դեքալբ վարչական շրջանում մոթելի համարներից մեկում մի տղամարդ պատանդ է վերցրել մի կնոջ ու 11 երեխաների, հայտնել է NBC News-ը:
Հաղորդվում է, որ երեխաները 3 ամսականից մինչև 17 տարեկան են: Կնոջը հաջողվել է ահազանգել ոստիկանություն: Փրկարարներն ու ոստիկանները շրջապատել են մոթելը: Հայտնի չէ նաև, թե կինը երեխաների մայրն է, թե ոչ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: