«Մարսելի» հարձակվողը Սպանչ-Բոբի վարտիքով է խաղացել
Զվարճալի դրվագ են արձանագրել ֆոտոլրագրողները Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Մարսել»-«Տրուա» խաղում (6:0):
Ֆոտոլրագրողների ամենազոր աչքից չի վրիպել այն, որ «Մարսելի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի հագին եղել է հանրահայտ Սպանչ-Բոբի պատկերով վարտիք, ինչը անմիջապես բազմաթիվ կատակների առիթ է դարձել համացանցում:
Ի դեպ, այդ խաղում Բատշուային դարձել է վերջին գոլի հեղինակը: