Պրահայում նախագահի նստավայրի դրոշը փոխարինվել է երկար, կարմիր վարտիքով (լուսանկար)
Պրահայում նախագահի նստավայրի վրա պետական դրոշը փոխարինվել է երկար, կարմիր վարտիքով: BBC-ն տեղեկացնում է, որ երեք մարդ ձերբակալվել է: Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել արթ խումբը, որը հայտնի է քաղաքական թեմաներով իր ներկայացումներով:
Խումբը հայտարարել է, որ հենց կարմիր վարտիքն է, որ պետք է դրոշ ծառայի մարդկանց համար, ովքեր ոչնչից չեն ամաչում: Հստակեցրել են նաև, որ խոսքը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մասին է: Ավելի վաղ այդ երկրի ղեկավարը բազմիցս քննադատել էր փախստականներին, ովքեր մուտք են գործում Եվրոպա: