Իրանի միջուկային հարցով ծրագրերի իրականացման համար ՄԱԳԱՏԵ-ին անրաժեշտ կլինի 9.2 մլն եվրո. Յու. Ամանո
ՄԱԳԱՏԵ-ն ստիպված կլինի տարեկան 9,2 մլն դոլար ծախսել Իրանի միջուկային հարցով գործողությունների համատեղ պլանի իրագործման համար, հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն, փոխանցում է Ria Novosti-ն:
«Մենք գտնում ենք, որ ծրագրի (JCPOA) իրագործման համար անհրաժեշտ կլինի տարեկան մոտ 9,2 մլն եվրո: Մոտ 3 մլն եվրո էլ կպահանջվի հավելյալ արձանագրության նախնական իրագործման ծրագրի համար:
Իրանի միջուկային օբյեկտները ստուգելը կարժենա 6,2 մլն եվրո, ներառյալ ծախսերը՝ կապված մեր տեսուչների հետ կապված ծախսերը»,-ասված է Ամանոյի տարածած հայտարարության մեջ: