Իրանը ամբողջովին կատարել է պարտավորությունները ՄԱԳԱՏԵ-ի առաջ. Յուկիա Ամանո
Իրանը լիովին կատարել է պարտավորությունները, որոնք ստանձնել էր միջուկային համաձայնագրի ստորագրաման ժամանակ և նույնիսկ անցել համաձայնագրի սահմաններից դուրս, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Վաշինգտոնում մեկնարկած Միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ամանոն նշել է, որ բացի պարտավորությունները կատարելուց, Իրանը նաև հավելյալ արձանագրություն է ստորագրել:
«Իրանը զգալի փորձ և գիտելիք ունի միջուկային ստուգումների գործում»,-ասել է Ամանոն՝ հավելելով, որ գործակալությունը կարող է արդյունավետորեն կատարել իր հանձնառությունները և միջազգային հանրությանը տալ երաշխիք՝ Իրանի միջուկային ծրագրի անվտանգության հարցում: