Խորհուրդներ՝ կարկուտի և ուժեղ քամու հետևանքով վնասված այգիներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ
                        Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է`
-       Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել  պայմաններ բնական օդափոխության ապահովման համար
-       Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված  ողկույզները
-       Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի 1,0 - 1,5 կգ/հա նորմայով կամ Տելդորի 1,0  կգ/հա նորմայով:
Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում է մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում`  ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր:
Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով` սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ` օգտագործելով Բոտրան 1,0 - 1,5 կգ/հա կամ` Տելդոր 1,0  կգ/հա:
Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել Զատո կամ Զատո սթար թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով:
 
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

