211652_close_icon
views-count2245 դիտում article-date 17:14 11-07-2016

Իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ` նախօրեի ուժեղ քամու և կարկուտի հետևանքների վերացման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամու և կարկուտի` քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներին պատճառած վնասների ծավալները համեմատաբար փոքր են եղել: Հիմնական խնդիրները գրանցվել են էներգամատակարարման համակարգում. հոսանքազրկվել են մի շարք փողոցներ և շինություններ: Զեկուցվել է, որ մինչև կեսգիշեր նշված հատվածներում էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Նաև զեկուցվել է, որ այս պահին էլ ընթացքում են Խարբերդ թաղամասի էներգամատակարարման վերականգնման աշխատանքները, որոնք այսօր ամբողջությամբ կավարտվեն: Բնապահպանության վարչության պետն էլ զեկուցել է, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են որոշ վարչական շրջանների ծաղկային տարածքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել քամու և կարկուտի պատճառած վնասները և երկօրյա ժամկետում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դրանց վերացման ուղղությամբ: Վնասված ծաղկատարածքների հետ կապված էլ հանձնարարվել է վերականգնել դրանք և ապահովել համապատասխան մասնագիտական խնամք:

Նմանատիպ նյութեր