Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնայի» վրեժն ու «Ռեալի» անհաջող մեկնարկը. տեսանյութ
Իսպանիայի 2015/2016 առաջնության 1-ին տուրում գործող չեմպիոնը՝ կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»:
Ընդամենը 1 շաբաթ է անցե այն օրից, երբ Իսպանիայի Սուպերգավաթի համար մրցավեճում «Բարսելոնան» Բիլբաոյում շառաչուն ապտակ ստացավ՝ 0:4 պարտության տեսքով, իսկ պատասխան խաղում էլ գրանցվեց 1:1:
Կատալոնացիները լի էին վրեժ լուծելու ցանկությամբ: Մեծ հաշվով, վրեժը ստացվեց, թեպետ «Ատլետիկը» գրեթե ոչնչով չէր զիջում մրցակցին: «Բարսելոնան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց, գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Նշենք, որ 1-ին խաղակեսում Լիոնել Մեսին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը և բասկյան ակումբի դարպասապահ Գորա Իրաիսոսը դարձավ Պրիմերայի 2-րդ դարպասապահը, որին հաջողվել է ետ մղել թե Մեսիի, թե Կրիշտիանու Ռոնալդու 11 մ. հարվածները: Առաջինը «Վալենսիայի» դարպասապահ «Դիեգո Ալվեսն էր:
Իսկ ահա Մադրիդի «Ռեալի» մեկնարկը անհաջող ստացվեց: Թիմը արտագնա խաղում այդպես էլ չկարողացավ գտնել Պրիմերայի նորեկ «Սպորտինգի» դարպասի բանալիները և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 0:1
Լուիս Սուարես, 54
«Սպորտինգ» - «Ռեալ»՝ 0:0