20-ամյա Վրեժն ամուսնական առաջին գիշեր է անցկացրել անչափահասի հետ եւ նրան զրկել կուսությունից
20-ամյա Վրեժ Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաստատապես իմանալով, որ Ռ․Ի-ն անչափահաս է, նրա 16 տարին չի լրացել, փաստացի ամուսնացել է նրա հետ, իսկ հաջորդ օրը՝ ամուսնական առաջին գիշերը, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։