Եմենում «Ալ Քաիդա»-ի գերությունից բրիտանացի է ազատվել
                        Եմենում իրականացված հատուկ գործողության արդյունքում հաջողվել է զինյալների գերեվարությունից ազատել  մի բրիտանացու, որի անունը դեռեւս չի հրապարակվում:  Նրան փրկել են Սաուդյան Արաբիայի զինվորականները: 
Բրիտանացուն գերի էին վերցրել նախորդ տարի՝ «Ալ Քաիդա» խմբավորման զինյալները: Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններին՝ օգնության համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

