211652_close_icon

ԱՄՆ-ն մասամբ դադարեցնում է Եմենում «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարը

views-count938 դիտում article-date 12:10 24-01-2015
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել Եմենում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը մասամբ դադարեցնելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին: Ինչպես նշում է գործակալությունը, նման քայլի պատճառ է հանդիսացել Եմենի վարչապետ Խալիդ Մահֆուզի հրաժարականը, որիկ մասին նա հայտնել է հինգշաբթի այն բանից հետո, երբ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիի և ապստամբ շիաների միջև համաձայնություն ձեռք բերվեց, որը թույլ է տալիս վերջիններիս մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին: Աղբյուրների խոսքով՝ որոշումը փաստացիորեն ԱՄՆ-ի հակաահաբեկչական արշավը, որը տարվում է վերջին տարիներին:

Նմանատիպ նյութեր