Նավթը թանկացել է «Ալ-Քաիդա»-ի կողմից Եմենում նավթային տերմինալ զավթելու մասին տեղեկությունից հետո
Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են նախօրեին Եմենում նավթային արտահանող տերմինալներից մեկը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից զավթելու մասին տարածված լուրերից հետո, հաղորդում է Tass գործակալությունը:
Լոնդոնյան ICE FUTURES առևտրի բորսայում այսօր առավոտյան Brent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.62 դոլարով և կազմել 63,94 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան տեսակի թեթև նավթի արժեքը բարձրացել է 0,79 դոլարով և կազմել 56,64 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Price Futures Group վերլուծական ընկերության փորձագետ Ֆիլլ Ֆլինի խոսքով՝ նավթի գինը լրլին բարձրացավ եմենյան նավթային տերմինալի զավթումից հետո: