Եմենում ամերիկյան անօդաչուն «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների է ոչնչացրել
Եմենում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածելու արդոյւնքում 9 զինյալների է ոչնչացրել, հաղորդում է Associated Presse-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խմբավորումը տեսաուղերձ էր տարածել, որում սպառնում էր իրենց մոտ պատանդ վերցված ամերիկացի Լյուք Սոմերսին գլխատել, եթե Միացյալ նահանգները չկատարի խմբավորման ինչ-ինչ պահանջներ: Տեսուղերձում Սոմերսն անձամբ խնդրում էր ԱՄՆ-ի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել իրեն փրկելու համար: