Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» նորից ջախջախիչ հաղթանակ է տանում և գլխավորում մրցաշարային աղյուսակը
Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով ջախջախեց Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադտին»: Սա դորտմունդցիների երկրորդ հաղթանակն էր, նորից՝ խոշոր հաշվով և այժմ «Բորուսիան» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, թեպետ նույնքան միավոր ունեն «Բայերը» և «Բավարիան»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեպետ գոլ չխփեց, սակայն նորից թիմում ամենաակտիվներից մեկն էր և հենց նրա փոխանցումից հետո «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը բացեց հաշիվը: Դրանից հետո դորտմունդցիները գոլերի տարափ տեղացին մրցակցի դարպասին և հաղթեցին 4:0 հաշվով:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ինգոլշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:4
Մատիաս Գինտեր, 55, Մարկո Ռոյս, 60 (11մ), Սինձի Կագավա, 84, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+1