211652_close_icon
views-count1506 դիտում article-date 13:04 06-06-2015

«Սպիտակ նավակ». Հայաստանի թիմը 5-րդ տուրում հաղթահարել է նաև գործող չեմպիոն՝ Սամարայի թիմի արգելքը և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող դպրոցականների «Սպիտակ նավակ» անվանումը կրող մրցաշարում այսօր կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող, Չեխովի անվան թիվ 55 դրպոցի սաները հերթական տուրում պարտության են մատնել այս մրցաշարի վերջին 3 տարիների չեմպիոն Սամարայի թիմին: Խաղացված 5 տուրերից հետո մեր ներկայացուցիչներն ունեն 15.5 միավոր և միանձյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: վաղը կկայանան 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումները: Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել [url=http://chessfed.am/news/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A8-5-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC/]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր