Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում Կարեն Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 7-րդ տուրի հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կարեն Գրիգորյանը իր պարտիան ավարտել է խաղաղ արդյունքով, իսկ Կարեն Մովսիսյանը պարտություն է կրել: Խաղացված 7 տուրերից հետո Գրիգորյանը վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մովսիսյանն ունի 4 միավոր: Այսօր կկայանան նախավերջին տուրի հանդիպումները: