211652_close_icon
views-count18836 դիտում article-date 20:00 23-08-2015

Ավտովթար Առինջի կամարի մոտ. բախվել են Յունիբանկի միջազգային վարչության պետի Նիսսանն ու թոշակառուի օպելը, վիրավորների մեջ է Կենտրոնական Բանկի իրավաբանը

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոց եւ Առինջ գյուղ տանող խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 34-ամյա Ագնեսա Ստեփանյանի վարած Նիսսան մակնիշի 16 LL 988 համարանիշի եւ 65-ամյա Սուրեն Ազիզյանի վարած Օպել մակնիշի 34 AF 209 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Նիսսանի ուղեւորներ, 23-ամյա Զարուհի Ղազարյանը, 37-ամյա Սարա Սահակյանը, մեկ տարեկան Վիկտորյա Սահակյանը եւ Օպելի վարորդ Ս. Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Նիսսանի վարորդ Ա. Ստեփանյանն աշխատում է Յունիբանկում որպես միջազգային վարչության պետ, վիրավորներից Զ. Ղազարյանը Կենտրոնական բանկում որպես իրավաբան: Քննիչ Գ. Գալստյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր