211652_close_icon
views-count15497 դիտում article-date 15:31 06-05-2015

Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. բախվել են ПАЗ-ն ու Volkswagen-ը. վերջինը մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Արտաշես Արտաշեսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 34 NV 813 համարանիշի և 46-ամյա Արմեն Սարգսյանի վարած մարդատար ПАЗ մակնիշի 2315 L համարանիշի ավտոմեքենաները: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 43 LS 588 համարանիշի բեռնատարին և պատին: Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր