Ավտոբուսը մխրճվել է Corneliani խանութի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սանկտ-Պետերբուրգում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է BOSCO ցանցին պատկանող Corneliani խանութի մեջ՝ կոտրելով ապակիները: Փրկարարական ծառայությունից տեղեկացրել են, որ նախնական տվյալներով, ավտոբուսը ընթացքի ժամանակ բախվել է երթուղային տաքսուն, այնուհետև կորցնելով կառավարումը, մխրճվել է խանութի մեջ:
Պատահարի հետևանքով տուժել է 3 մարդ, տեղեկացնում է fontanka.ru-ն: