211652_close_icon
views-count21086 դիտում article-date 10:18 26-03-2014

Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանողը Երևանում Infiniti-ով մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մ. Գորկու փողոցի բնակիչ, 20-ամյա Ավետիս Գույումջյանը իր կողմից վարած Infiniti մակնիշի 01 PR 010 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Բելինսկի փողոցնրի խաչմերուկում՝ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Բելինսկի 1 հասցում գործող «Նադյա Ռստակյան» ԱՁ-ի խանութի պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գույումջյանն ու նրա ուղևոր՝ Երևանի Աթոյան անցուղի 17 շենքի բնակիչ, 21-ամյա Գագիկ Ճանճապանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենան վերամբարձ կռունկի և քարշակի օգնությամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գույումջյանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր