Ալեքսանդր Բուբնով. Յուրա Մովսիսյանը կարգով զիջում է «Սպարտակի» նորեկ Զե Լուիշին
Ռուսաստանի ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը անդրադարձել է 24-ամյա հարձակվող Զե Լուիշի տրանսֆերին «Սպարտակ», հայտնում է sovsport.ru-ն:
«Նա լավ մակարդակի խաղացող է: Սակայն լավ խաղացողներ «Սպարտակ» շատ են եկել, հետո չեն կարողացել իրենց դրսևորել: Տեսնենք:
Բայց դա, ավելի շուտ, Ալևնիչևից է կախված: Նա լավ է տիրապետում պորտուգալական ֆուտբոլին և չեմ կարծում, որ այնտեղից թույլ խաղացողներ կհրավիրեր:
Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նա ռուսերեն չի խոսում, այլ միջավայրում է մեծացել: Նա, հավանաբար, Չելոյանցի ջանքերով է «Սպարտակում» հայտնվել: Միանշանակ, Յուրան կարգով ցածր է Զե Լուիշից, և նրա հետ մրցակցությանը չի դիմանա», ասել է Բուբնովը:
Նշենք, որ Զե Լուիշը մինչև «Սպարտակ» տեղափոխվելը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում»: