Մահացել է յոգայի դասագրքերի հեղինակը
Հայտնի ճանապարհորդ, յոգայի դասագրքերի հեղինակ Բորիս Մարտինովի դին հայտնաբերել են Բուրատիայում, Կինգարգա գետում: Interfax-ին ՌԴ Փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ Մարտինովը ճանապարհորդել է Արևելյան Սայանով երկու կնոջ հետ: Նա անհետ կորել է օգոստոսի 19-ին, երբ խումբը վերադարձել է Շումակից:
Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ նա խեղդվել է Կինգարգա գետում: Նաև նշվում է, որ վերջին օրերին գետի ջրի մակարդակը բարձր է՝ հորդառատ անձրևների պատճառով: