211652_close_icon

Կևին դե Բրյույնեն 70 մլն եվրոայի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:

views-count2591 դիտում article-date 14:17 22-08-2015
Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի մոտ 70 միլիոն եվրո: Մեծ է հավանականությունը, որ բելգիացի խաղացողը արդեն օգոստոսի 24-ին կներկայացվի որպես «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Դե Բրյույնեյի աշխատավարձը կկազմի շաբաթական 230 հազ. ֆունտ, իսկ պայամանագիրը կկնքվի 5 տարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վոլֆսբուրգը» համաձայն է ֆուտբոլիստին վաճառել 80 միլիոն եվրոյով: Նշենք, որ դե Բրյույնեն 2014թ. հունվարին 22 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվել էր «Վորլֆսբուրգ»:

Նմանատիպ նյութեր