Ստերլինգը 68 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը 49 միլիոն ֆունտի կամ 68 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:
Ստերլինգի դիմաց «Լիվերպուլը» անմիջապես կստանա 44 միլիոն ֆունտը, ևս հինգը կախված կլինի նրանից, թե մանչեսթերյան ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը քանի հանդիպում կանցկացնի:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի հավաքականի խաաղացողին կվճարի շաբաթական 200 հազար ֆունտ, կամ տարեկան՝ 10,4 մլն: Նշենք, որ «Լիվերպուլում» Ստերլինգի աշխատավարձը կազմում էր շաբաթական 35 հազար ֆունտ, իսկ խաղացողն ինքը հրաժարվել էր շաբաթական 100 հազար աշխատավարձից: