Խոսեպ Գվարդիոլա. Դե Բրյույնեն իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից (4:0) հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեի խաղը:
«Իհարկե, սա իդեալական մեկնարկ էր: Կարևոր էր լավ խաղ ցուցադրել:
Դե Բրյույնեն լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, որին տեսել եմ իմկյանքում: Դա վերաբերում է նրա բոլոր ունակություններին:
Կևինը ամենաթոփ մակարդակի խաղացող է: Շատ հպարտ ենք, որ նա մեր թիմում է», ասել է կատալոնացին:
Դե Բրյույնեն մասնակցեց ամբողջ հանդիպման ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ: