ԻՊ զինյալները մշակութային հուշարձաններին ահռելի վնաս են հասցրել. ՅՈՒՆԵՍԿՕ
Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամենամեծ վնասն է հասցրել համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններին, ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ:
«Այսպիսի սարսափելի բան չէինք տեսել: Դա համաշխարհային ժառանգության ամենադաժան եւ պարբերաբար իրականացվող ոչնչացումն է: Ուսումնասիրել ենք արբանյակից արված լուսանկարներ, որոնցում ակնհայտ են ավերված հուշարձանները: Ցավոք, միջազգային հանրութունը չի կարող իսլամիստների դեմն առնել»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ ջիհադականները Սիրիայում քրիստոնեական մենաստան քանդեցին: Մայիսին գրավված Պալմիրայում եւս մի քանի դամբարաններ եւ հուշարձաններ պայթեցվեցին: Ցանկը շարունակելի է: