211652_close_icon
views-count13434 դիտում article-date 23:54 13-12-2020

Արցախի տարածքային կորուստներն ահռելի վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը, կորուստներին ավելացել են սոցիալական նոր խնդիրներ. տնտեսագետ. Tert.am

[url=https://https://www.tert.am/am/news/2020/12/13/Armen-grigoryan/3469955?fbclid=IwAR3tOcnCzO2v7gz2lQgn9qqxuG5CtjyKOHczC4KdkqH1wmNV8X0HyQz-LwE]Tert.am[/url]-ը ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ զրուցել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, դրամի արժեզրկման, տնտեսության վրա Արցախում կորցրած տարածքների ազդեցության և այլ հարցերի շուրջ։ [b]-Պարոն Գրիգորյան, ԱՄՆ դոլարի փոխարժեքն աստիճանաբար բարձրանում է, արդյո՞ք կայուն է հիմա վիճակը, ԿԲ-ն վստահեցնում է, որ կայուն է, բայց արդյո՞ք ավելի վատ սցենարների չի բերի դրամի արժեզրկումը: [/b] -Վերջին մեկ ամսվա ընթացքում արտարժույթի՝ մասնավորապես ԱՄՆ դոլարի, Եվրոյի և ՌԴ ռուբլու փոխարժեքները բարձրանում են։ Դիցուք, ըստ ԿԲ հաշվարկային փոխարժեքի 13․11․2020 թվականը համեմատած 13․12․2020 թվականի հաշվարկային փոխարժեքներն ավելացել են` ԱՄՆ դոլարը՝ 25 դրամով, եվրոն՝ 44, իսկ ռուբլին՝ 0,7 դրամով։ Անշուշտ, առևտրային բանկերում և փոխանակման կետերում գործում են ավելի բարձր առքի և վաճառքի փոխարժեքներ։ Հաշվարկային փոխարժեքը նաև հանդիսանում է տնտեսությունում հաշվարկվող հարկման բազա, երբ ներմուծվում են ապրանքներ արժույթներով։ Սա նշանակում է, որ ներմուծվող ապրանքների և հումքի որոշակի թանկացումներից խուսափել պարզապես հնարավոր չէ։ Այս ընթացքում ԿԲ-ն փորձ արեց մեկ-երկու օրով զսպել փոխարժեքի բարձրացումը, ինչը տեսանք, որ չստացվեց։ ԿԲ վստահեցումները պետք է համեմատել առկա վիճակի հետ։ Ինչևէ ունենք մի վիճակ, որ դրամի արժեզրկումն իր բացասական ազդեցությունն է ունենալու ՀՀ սոցիալ տնտեսական վիճակի վրա, դրանք դառնում են անչափելի։ ՀՀ-ում առաջացել է արտարժույթի պահանջարկ, էականորեն նվազել են արտերկրից փոխանցվող տրանսֆերտները, մարդիկ գերադասում են իրենց խնայողությունները պահել դոլարով, որոշ դեպքերում առկա են ավանդների հանում բանկերից։ ՀՀ ֆինանսական համակարգը կանգնած է անկայունացման վտանգի առաջ։ Բարդություն է առաջանում արտարժույթով վարկեր ունեցող քաղաքացիների համար, իսկ բանկերը հեջավորում գրեթե չեն անում։ [b]- Գնաճն արդեն իսկ ակնհայտ է, գնաճի ի՞նչ տեմպերի կբերի դոլարի արժևորումը-դրամի արժեզրկումը, հայտնի է, որ մենք ապրանքներ 3 անգամ ավելի շատ ենք ներկրում, քան արտահանում ու ներկրման դեպքում դրսից դոլարով են գնում, եթե դոլարը թանկանում է, ապա ինքնաբերաբար այդ ապրանքի գինն էլ կբարձրանա, գնաճի ի՞նչ տեմպեր կլինեն, արդյոք սպասել ավելիի: [/b] -Գնաճն անխուսափելիորեն կբերի մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացման։ Դոլարի փոխարժեքի բարձրացումն ուղղակի ազդեցություն ունի ներմուծվող ապրանքների գների վրա, այդ թվում առաջին սպառման անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են ալյուրը, կարագը, թռչնամիսը։ Տեղական արտադրության որոշ ապրանքներ նույնպես կթանկանան, քանի որ դոլարի փոխարժեքից է կախված ներմուծվող բնական գազը։ Այսինքն՝ արտարժույթի փոխարժեքի ավելացումը կունենա նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ և իր բացասական ազդեցությունը կթողնի ՀՀ տնտեսության վրա։ Գների բարձրացումը բերելու է աղքատության ցուցանիշի ավելացման։ Կարծում եմ՝ պետք է սպասել գնաճի ավելի մեծ տեմպերի մի քանի պատճառներով՝ նախ այս իշխանությունները չեն վերահսկում ոչինչ, չեն տիրապետում որևէ ոլորտի կարգավորման, իսկ անցնող 2,5 տարվա ընթացքում չեն ստեղծել որևէ նախադրյալ, որով հնարավոր կլինի տնտեսությունն ամուր հիմքերի վրա դնել, չեն կատարվել ներդրումներ, պոպուլիզմն ու ոչ պրոֆեսիոնալիզմը իրենց հետ բերել են սխալ լուծումներ, ինչպես օրինակ՝ համահարթ հարկման համակարգն է։ Պետությունը ապաինստիտուցիոնալացված է և կարիք ունի նոր համակարգերի մշակման և ներդրման, ինչն անել այս Կառավարությունն այլևս անկարող է։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://https://www.tert.am/am/news/2020/12/13/Armen-grigoryan/3469955?fbclid=IwAR3tOcnCzO2v7gz2lQgn9qqxuG5CtjyKOHczC4KdkqH1wmNV8X0HyQz-LwE]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր