Թեհրանում հայ աշակերտները ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձաններին
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Հայոց թեմի մանկապարտեզ-նախակրթարանի, տարրական դպրոցների և հատուկ դպրոցների հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաները Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 մլն հայե նահատակների հիշատակին կառուցված հուշարձաններին:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառումները մեկնարկել են Տերունական աղոթքով, հնչեցրել կարգախոսներ և խնկարկել Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: