211652_close_icon
views-count4449 դիտում article-date 15:32 25-05-2016

Պորոշենկոյի ինքնաթիռն օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխել է Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի օդանավն այսօր կեսօրին ՌԴ Դոնի Ռոստովի օդանավակայանից օդաչու Նադեժդա Սավչենկոյի տեղափոխել է Ուկրաինա: Այդ մասին հայտնում է Unian.net-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին: Rosbalt-ի փոխանցմամբ՝ տեղեկություններն այն մասին, թե Սավչենկոն արդեն օդանավում է, որը թռել է Կիև, հաստատել են նաև Reuters գործակալության աղբուրները: Դոնի Ռոստովի օդանավակայանում Սավչենկոյին դիմավորել են Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցեգոլկոն և Գերագույն Ռադայի փոխխոսնակԻրինա Գերաշչենկոն, ովքեր նախապես էին ժամանել ՌԴ: Ավելի վաղ ուկրաինական ու ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ փոխանակում է արվելու՝ Սավչենկոյին ետ ստանալու դիմաց Ուկրաինան Ռուսաստանին է հանձնելու Ալեքսանդր Ալեքսանդրովին ու Եվգենի Երոֆեևին:

Նմանատիպ նյութեր