211652_close_icon
views-count6446 դիտում article-date 21:06 21-08-2015

«Բորուսիան» ընդունել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Լիվերպուլի» առաջարկը. The Independent

Անգլիական «Լիվերպուլը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» 15 մլն ֆունտ ստերլիգ է առաջարկել, որը գերմանական ակումբը ընդունել է, հայտնում է բրիտանական [url=http://www.independent.co.uk/sport/football/transfers/henrikh-mkhitaryan-to-liverpool-15m-bid-accepted-by-borussia-dortmund-juventus-remain-interested-10465247.html]The Independent[/url]-ը: Բրիտանական պարբերականը նշում է, որ լիվերպուլցիները վաղուց են հետևում հարձակողական ոճի կիսապաշտպանին և տրանսֆերը կարող է մոտ ժամանակներս կայանալ: Թեպետ «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն մերսիսայդցիների առաջարկն ավելի շահավետ է: Այժմ խոսքը Մխիթարյանինն է, նշել է պարբերականը:

Նմանատիպ նյութեր