«Լիվերպուլը» և «Բորուսիան» աբսուրդ են համարել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ լուրերը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը չի տեղափոխվի «Լիվերպուլ»:
Երկու ակումբներն էլ հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, այն որակելով որպես աբսուրդ:
Օրերս հաղորդվել էր, թե «Բորուսիան» համաձայնվել է 15 միլիոն ֆունտով վաճառել Մխիթարյանին «Լիվերպուլին»:
Նշենք, որ այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերի վեց խաղերում Մխիթարյանը դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: