1983 դիտում
22:15 21-08-2015
Տեղի ունեցավ տարածաշրջանային` «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը. ֆոտոշարք
Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ՝ Օքսֆամը իր գործընկերների հետ հայտարարել էր տարածաշրջանային ֆոտոմրցույթ «Իմ համայնքը պատրաստված է և պաշտպանված բնական աղետներից» թեմայով, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին: Երիտասարդ տաղանդաշատ լուսանկարիչ Արթուր Գևորգյանի լուսանկարը համարվել էր երկրորդը ներկայացված 35 լուսանկարներից՝ իր տեղը զիջելով իր վրաց գործընկեր Մեհրաբ Ծաավաին: Մրցույթի երրորդ մրցանակակիրը Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի երիտասարդ աշխատակցուհի Մարիամ Ասոյանն էր:
Մրցույթը անցկացվում էր Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում, որը տարածաշրջանային նախաձեռնություն է և իրականացվում է Հայաստանում և Վրաստանում:
Ծրագրի շրջանակներում Օքսֆամը և իր գործընկերներն աշխատում են Աջարիայի, Տավուշի և Վայոց Ձորի 35 համայնքներում, բարձրացնելու տեղական համայնքների և իշխանությունների պատրաստվածությունը բնական աղետներից: Աղետներին և կլիմայի փոփոխության ազդեցություններին դիմակայելու և խոցելիությունը նվազեցնելու բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են անցկացվում զանազան համայնքային խմբերի, կանանց և տղամարդկանց, երեխաների, երիտասարդների, իշխանության ներկայացուցիչների, կամավորների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ:
Ֆոտոմրցույթը նպատակ ուներ խրախուսել այն երիտասարդ լուսանկարիչներին, որոնք աշխատում են աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
15:58 19-12-2015
Տեղի է ունեցել «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ