6001 դիտում
23:01 07-12-2017
Կառավարությունը կների բնական աղետներից տուժած հողօգտագործողների սերմացուի և պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016 թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել: Հիմնավորման համաձայն, մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։
Բացի այդ, համապատասխան փոփոխությունները կկատարվեն նաև ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների միջև կնքված վարկային պայմանագրերում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»:
Նմանատիպ նյութեր
6508 դիտում
16:13 23-11-2017
Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21148 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու