2130 դիտում
15:58 19-12-2015
Տեղի է ունեցել «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն այսօր անցկացրել է "Երաշտ և բողբոջ" ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՔԴԿ տնօրեն, Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Աժ պատգամավորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ողջ տարին անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ, որոնցում ամբողջությամբ ներգրավվել է նաև կրթական համակարգը: "Ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուոքում և արտասահմանում մենք փորձել ենք կրթական և գիտական նախաձեռնություններով հիշել և պահանջել: Այս մրցույթը, որն անցկացվում է Մայր Աթոռի հովանու ներքո, բացառիկ է ոչ միայն իր ձևաչափով, այլ իր ենթավերնագրով և իր այն իմաստային կշռով, որ դրվել է դրա նախաձեռնման խորքում: "Երաշտ և բողբոջ" ձևակերպման մեջ իրական բողբոջները հենց մեր երեխաներն են: Շնորհակալ եմ, սիրելի աշակերտներ, որ 4000 աշխատանք ստեղծվել է` շնորհիվ ձեր պատմական հիշողության և ստեղծագործական ձիրքի",-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռին և, մասնավորապես, Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնին` ողջ տարվա ընթացքում արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառման ընթացքում նախարարը և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մրցանակներ են հանձնել "Լավագույն մտահղացում", "Լավագույն աշխատանք" անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարների երկու հեղինակներին: Հատուկ մրցանակի է արժանացել մեկ մասնակից, ևս տասնչորս աշխատանքի հեղինակներ պարգևատրվել են լավագույն մասնակցության համար:
Նշենք, որ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացված "Երաշտ ու ու բողբոջ" հանրապետական ֆոտոմրցույթը մեկնարկել է ապրիլին: Մրցույթին ՀՀ մարզերից և Երևանից մասնակցել է շուրջ 4000 աշակերտ, ովքեր իրենց աշխատանքները տեղադրել են մրցույթի համար ստեղծված կայքում: Մրցույթի գնահատման համար ձևավորված համձնախումբն ամփոփել է մրցույթի արդյունքները և ընտրել մրցանակի արժանի աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
16:55 26-04-2022
«Երաշտ» ռիսկից հացահատիկային մշակաբույսերի ապահովագրական պայմանագրերի վաճառքը տեղի կունենա մինչև մայիսի 31-ը
1379 դիտում
19:16 24-01-2015
Բրազիլիայում երաշտ է սկսվել
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը