Սիրիայում Իսրայելի օդային հարվածների հետեւանքով զոհեր կան
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական Քունեյթրա բնակավայրի վրա, ինչի հետեւանքով 4 մարդ մահացել է: Ավելի վաղ Իսրայելի տարածքում՝ Լիբիայի հետ սահմանին, չորս հրթիռ էր ընկել: Իսրայելը կատարվածում մեղադրեց Սիրիային:
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ այսօր հասցված օդային հարվածների զոհ են դարձել այն ապստամբ-պաղեստինցիները, որոնք մասնակցություն են ունեցել հրթիռակոծության վերոնշյալ դեպքին: