Սիրիայում օդային հարվածների հետեւանքով տասնյակ զոհեր կան
Սիրիայի Դումա քաղաքի(մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու) շուկայի վրա երկրի բանակայինների օդային հարվածների հետեւանքով նվազագույնը 80 մարդ է մահացել: Ավելի քան 200 խաղաղ բնակիչ տուժել է:
Դուման ներկայում գտնվում է Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող զինյալների վերահսկողության ներքո:
Վերջին շրջանում սիրիական բանակը հաճախ է դիմում օդային հարվածներին եւ «տակառային» ռումբեր կիրառում, ինչի հետեւանքով հիմնականում տուժում են խաղաղ բնակիչները: