Եմենում օդային հարվածների թիրախ է դարձել բնակելի թաղամասը. կան զոհեր
Եմենի Թաիզ քաղաքում արաբական կոալիցիայի ուժերը օդային հարվածներ են հասցրել բնակելի թաղամասի վրա, ինչի հետեւանքով 43 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: 50 մարդ վիրավորվել է:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոլալիցիայի ուժերը շարունակում են պայքարը ապստամբ-հուսիթների դեմ, որոնք վերահսկում են երկրի մի շարք նահանգներ, այդ թվում՝ մայրաքաղաքը: