Թուրքիայի օդային հարվածների հետեւանքով քրդերը 400 զինյալ են կորցրել
Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերին Թուրքիայի հասցրած օդային հարվածների հետեւանքով վերջին երկու շաբաթում 400 քուրդ-զինյալ է սպանվել: Նույնքան մարդ էլ վիրավորվել է:
Մահացածների թվում կուսակցության չորս լիդերներ են եւ 30 կանայք: Հիշեցնենք՝ Թուրքիան կուսակցությունը համարում է ահաբեկչական եւ օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարը՝ հարվածում քրդերի դիրքերին՝ նպատակ ունենալով թուլացնել նրանց: