Դանիայում գողացել են Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի թանգարանից գողացել են ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծագործություններից մեկը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսին, սակայն ոստիկանությունն այսօր է հայտարարել կասկածյալի հետախուզման մասին:
Քննության տվյալներով՝ երկու տուրիստներ օրը ցերեկով մտել են ցուցասրահ եւ տարել «Կոտրած քթով մարդը» քանդակը:
Ռոդենի այդ աշխատանքը ստեղծվել է 1863թ. եւ գնահատվում է մոտ 300 հազար դոլար: