211652_close_icon
views-count1145 դիտում article-date 22:11 22-04-2015

Աճուրդում վաճառվել է Ռոդենի քանդակը

Ֆրանսիայի Ռուան քաղաքում «Normandy Auction» աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է հռչակավոր Օգյուստ Ռոդենի քանդակը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին, Ժան դ’Էտի բրոնզե քանդակը պատկերում է վարպետի մեկ այլ՝ «Կալեի քաղաքացիները» անվանի ստեղծագործության հերոսներից մեկին: Այս գլուխգործոցը նվիրված է Հարյուրամյա պատերազմի դրվագներից մեկին, երբ շրջապատման մեջ գտնվող Կալեի հարգարժան վեց բնակիչներ համաձայնվել են իրենց կյանքը տալ՝ քաղաքը սովից փրկելու համար: «Normandy Auction» աճուրդում բրոնզե քանդակը վաճառվել է 260 հազար եվրոյով, այն դեպքում երբ դրա նախնական գնահատման գինը եղել է 100-150 հազար եվրո: Քանդակը 50 սմ-ով կարճ է «Կալեի քաղաքացիները» ստեղծագործությունում նույն հերոսի բնօրինակից: Քանդակի վրա վարպետի ստորագրությունը կա:

Նմանատիպ նյութեր