Փարիզում կցուցադրվեն կինոյի հիմնադիրներ Օգյուստ և Լուի Լյումիերների 1500 կինոժապավենները
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru«-ն, Փարիզի «Grand Palais»-ում՝ Կապուցինների բուլվարում կայացած առաջին կինոսեանսից 120 տարի անց կցուցադրվեն կինոյի հիմնադիրներ Օգյուստ և Լուի Լյումիերների 1500 կինոժապավենները:
«Նրանք գյուտարարների մեջ վերջիններն էին, սակայն առաջինը՝ ռեժիսորների մեջ», - ասել է «Lumière! Inventing Cinema» ցուցահանդեսի համակարգող Տիերրի Ֆրեմոն:
1895-ին Փարիզում կայացել է «յուրայինների» համար «Բանվորների ելքը՝ Լյումիեր եղբայրների գործարանից» անվանումով ֆիլմի առաջին ցուցադրությունը: Նույն օրը գյուտարարները արդեն ավելի լայն հանրության համար աշխարհում առաջին անգամ ներկայացրել են «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» կարճամետրած ֆիլմի ցուցադրությունը: Այդ պահն էլ համարվում է համաշխարհային կինոյի ծնունդը:
Այդ պատմական պահից 120 տարի անց ցանկացողները կարող են տեսնել Լյումիեր եղբայրների բոլոր գյուտերը՝ ոչ միայն 1500 ֆիլմերը, այլև արժեքավոր սարքավորումները, գծագրերը, ընտանեկան արխիվը, լուսանկարները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 14-ը: